HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր

ՀՀ Պն-ից հայտնում են, որ այսօր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակության կազմում Հայաստան ժամանած ԱՄՆ պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Է. Ֆարկասին: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ք. Փրայսը և ԱՄՆ եվրոպական հրամանատարությունից ժամանած բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի` նշելով, որ համագործակցությունն իրականացվում է թափանցիկության ու փոխադարձ վստահության մթնոլորտում և դինամիկ զարգացում է ապրում:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter