
Սերժ Սարգսյանն ընդունել է ԱՄԷ Շախմատի ֆեդերացիայի նախագահի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սաիդ Ալ Մեիբալի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Սերժ Սարգսյանը ողջունել է բարեկամ Արաբական Միացյալ Էմիրությունների պատվիրակությանը, նշել է, որ երեկ Էմիրությունների նորանշանակ դեսպան Ջասեմ Մուհամմադ Ալ Կասեմիի հետ ունեցած հանդիպման ժամանակ առիթ է ունեցել հանգամանորեն քննարկելու հայ-էմիրաթական հարաբերություններն ու համագործակցության հեռանկարին վերաբերող հարցերի լայն շրջանակ և անկեղծորեն ուրախ է, որ այսուհետ սպորտի բնագավառը ևս, հատկապես՝ շախմատը, կներառվի փոխգործակցության ոլորտների ցանկում: Մանրամասն` այստեղ:
Մեկնաբանել