HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ ՄԶԳ-ն հոսքաչափեր կտրամադրի ստորերկրյա ջրերի մշտադիտարկման նպատակով

Փետրվարի 24-ին տեղի կունենա ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՀՀ Բնապահպանության նախարարությանը հոսքաչափերի հանձնման պաշտոնական արարողությունը: Միջոցառումը տեղի կունենա Արարատի մարզում գործող «ՄասիսՁուկ» ձկնաբուծարանում, որտեղ ՄԷՋԾ-ի և նախարարության Հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի մասնագետները կցուցադրեն հոսքաչափերի աշխատանքը: 
 ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի (ՄԷՋԾ) կողմից 2014 թ. իրականացված Արարատյան դաշտի ստորերկրյա ջրային ռեսուրսների գնահատման արդյունքները բացահայտել են Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի նվազման ահազանգող միտումները, որոնք առաջացել են ջրային ռեսուրսների անկառավարելի օգտագործման և ձկնաբուծարանների լայնածավալ տարածման արդյունքում: Նման իրավիճակը բացասաբար է ազդել տեղական համայնքների ջրամատակարարման և Մեծամորի ատոմակայանի հովացման համակարգի վրա: Ի պատասխան ՀՀ կառավարության դիմումի՝ ՄԷՋԾ-ն ձեռք բերեց վերջին սերնդի հոսքաչափեր, որոնք օգտագործվելու են ՀՀ Բնապահպանության նախարարության և Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության ( ՋՌԿԳ) համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի օգտագործման մոնիթորինգի իրականացման նպատակով: Այս նախաձեռնությունը ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ՀՀ Բնապահպանության նախարարությանը տրամադրվող տեխնիկական օժանդակության մի մասն է:
 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter