Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բացվել է
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տեղեկացրել են, որ փետրվարի 20-ին՝ ձյան մաքրման աշխատանքներից հետո, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը երկկողմանի բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել