HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Չորրորդ ինքնիշխանություն». նահանջ երգով

«Կուսակցության պաշտոնական տեսակետը արտահայտում են բացառապես կուսակցության նախագահը և փոխնախագահը: Այլ անդամներ կարող են արտահայտել միայն իրենց տեսակետները»,- հայտարարել է ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հայտնի արտահայտություններին (կոտրած տաշտակի մասին):

«ՉԻ» - Փաստորեն, Տիգրան Սարգսյանը հենց այնպես, օդում «բլթացրել է», կամ, ինչպես Սերժ Սարգսյանն է ասում, «օդ է տատանել»: Ընդ որում, սա արդեն ՀՀԿ պաշտոնական տեսակետն է, որովհետև Գալուստ Սահակյանը ՀՀԿ փոխնախագահ է: Պարզ ասած՝ ՀՀԿ վերնախավը Տիգրան Սարգսյանի «պորտը տեղը դրեց» և դա արեց հրապարակավ:

Իսկ մեզ մնում է միայն շնորհավորել Տիգրան Սարգսյանին: Նա այուամենայնիվ, կարողացավ համարյա երեք օր պահպանել «դուխով տղու» կարգավիճակը, ինչը, հաշվի առնելով նրա իրական քաղաքական կշիռը և վարկանիշը, շատ մեծ նվաճում է:

Ինչպես հայտնի ստեղծագործության հերոս իշուկ Իան է ասում, տունը կորցնելուց և գետում թրջվելուց հետո «համենայն դեպս այսօր երկրաշարժ չեղավ»: Տիգրան Սարգսյանը, փաստորեն, «սաղ-սալամաթ» դուրս եկավ այս իրավիճակից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter