HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 20-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Ապարանում, Արագածում, Սպիտակում, Վանաձորում, Ստեփանավանում, Տաշիրում, Թումանյանում, Աբովյանում,  Հրազդանում, Դիլիջանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Տավուշում, Թալինում, Գյումրիում, Աշոցքում, Գորիսում, Կապանում և Մեղրիում  տեղում է  ձյուն: Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից) տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցք-Բավրա ճանապարհահատվածում բուք է, Արագածի տարածաշրջանում՝ ուժեղ քամի: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով, ավազով մաքրման և մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter