HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 21-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ:

Փակ է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, Երևան-Մեղրի ավտոճանապարհի «Զանգեր» կոչվող հատվածը, Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Թորոսգյուղի հատվածը, Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 15-րդ կմ-ը:

 Դժվարանցանելի են Ապարան-Արագած ավտոճանապարհը, Շիրակի մարզի Ախուրյան գյուղի ավտոճանապարհները, Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի հատվածը:

Սյունիքի մարզում բուք է և ցածր տեսանելիություն:

Դիլիջանի ոլորաններում և Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է:

Գեղարքունիքի մարզի Գավառ, Լոռու մարզի Վանաձոր, Ստեփանավան քաղաքներում, Շիրակի մարզի Ամասիա, Աշոցք գյուղերում, Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզում ձյուն է տեղում:

Նախարարությունը խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter