«Հայկական ժամանակ». կազատե՞ն
Տեղեկություններ կան, որ առաջիկայում աշխատանքից հեռացվելու է Աբովյանի քաղաքապետ Կարո Գուլոյանը՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փեսան: «ՀԺ»-ի աղբյուրները հայտնում են, որ նման հրահանգ տվել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ շրջանառվող լուրերի՝ Աբովյանի քաղաքապետի հայրը՝ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Գուլոյանն, այս հարցով արդեն երկու անգամ հանդիպել է վարչապետին: Խոսվում է, թե Կ.Գուլոյանը կազատվի քաղաքապետարանում Վերահսկիչ պալատի ստուգումներից հետո:
Երեկ այս լուրը չհաջողվեց պաշտոնապես ճշտել: Ոչ Ծառուկյանի, ոչ էլ ԲՀԿ-ի խոսնակը հեռախոսազանգերին չէին պատասխանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել