Հակերները 30 երկրների բանկերից գողացել են 300 մլն դոլար
«Ինտերպոլը» եւ «Կասպերսկու լաբորատորիան» բացահայտել են տասնամյակի ամենամեծ կիբերհանցագործությունը: Carbanak խմբավորման հաքերները 2 տարվա ընթացքում կարողացել են գողանալ 300 միլիոն դոլար 30 երկրների տարածքում գտնվող շուրջ 100 բանկերի հաշվեհամարներից: Հանցագործությունը երկար ժամանակ չէր բացահայտվում, քանի որ հանցագործները գողանում էին բանկերի հաշիվներից, այլ ոչ բանկերի հաճախորդների հաշվեհամարներից:
Carbanak-ը հաքերների միջազգային խմբավորում է, որի կազմի մեջ մտնում են մասնագետներ Ռուսաստանից, Չինաստանից եւ եվրոպական երկրներից: «Ինտերպոլը» տեղի ունեցածն ուսումնասիրելու համար 2013 թվականին ներգրավել է «Կասպերսկու լաբորատորիան»: Եթե լաբորատորիան բացահայտեր այդ խարդախությունը, այն կարող էր դառնալ պատմության ընթացքում ամենամեծ բանկային թալանը:
«Կասպերսկու լաբորատորիան» ստացավ 300 միլիոն դոլարի կորստի մասին ապացույցներ, սակայն իրականում լաբորատորիայում կարծում էին, որ գողացված գումարը 3 անգամ ավելի շատ է: Կեղծ հաշվեհամարներ օգտագործելով՝ հաքերները հափշտակել են հաճախորդների գումարները, հաճախորդները եղել են Ռուսաստանից, Ճապոնիայից, Շվեյցարիայից, Ամերիկայից ու Հոլանդիայից:
Գողությունը շարունակվել է երկու տարի: Ամեն մի գողություն տեւել է երկուսից մինչեւ չորս ամիս, առաջին համակարգչին վիրուս ներբեռնումից մինչեւ գործողության ավարտ:
Մասնագետները պարզել են, որ Carbanak- ի անդամներին հաջողվել է ներբեռնել իրենց ստեղծած ծրագրերը բանկի այն աշխատակիցների համակարգիչներ, որոնք զբաղվել են ամենօրյա փոխանցումներով եւ հաշվապահությամբ: Այդ գործողությունը իրականացնելու համար հաքերները օգտագործել են ֆիշինգային հնարքներ: Այսպիսով, հենց առաջին համակարգչում ներբեռնվում էր հաքերների կողմից ստեղված ծրագիրը, միանգամից հսկողություն էր սահմանվում տվյալ ցանցին միացված բոլոր համակարգիչների վրա: Դա հնարավորություն էր տալիս հետևել բոլոր աշխատակիցների գործարքներին, նույնիսկ մոնիտորների վիդիոտեսագրություն էր կատարվում: Այսպիսով, ունենալով այս բոլոր տվյալները՝ հաքերները կարողանում էին ցանկացած պահի հրահանգ ուղարկել համակարգին բանկոմատներից գումար ստանալու համար կամ փոխանցում կատարել կեղծ հաշիվների վրա, որոնք նախօրոք բացվել էին Ամերիակայի եւ Չինաստանի բանկերում:
«Այս գողությունը առանձնանում է մնացածից նրանով, որ հաքերների գործողությունները կախված չեն եղել բանկում առկա ծրագրերից եւ անվտանգության համակարգերից, նունիսկ եթե դրանք յուրահատուկ են եղել: Հաքերները չեն կոտրել ոչ մի բանկային համակարգ, նրանք ուղղակի մտել են կորպորատիվ ցանց եւ սովորել են՝ ինչպես կարելի է թաքցնել իրենց գործարքները բանկի կողմից արվող գործարքներից: Սա իրականում պրոֆեսիոնալ գողություն է»,- մեկնաբանում է «Կասպերսկու լաբորատորիայի» վիրուսային ծրագրերի առաջատար մասնագետ Սերգեյ Գոլովանովը:
Մասնագետները պնդում են, որ այպիսի հարձակումները ևս մեկ անգամ հաստատում են, որ հաքերները միշտ օգտվում են ցանկացած համակարգի ամենաչնչին բացթողումներից: «Այս պայմաններում ոչ մի ոլորտ չի կարող իրեն բացարձակ անվտանգ զգալ, այդ պատճառով անվտանգության խնդիրներին միշտ պետք է ուշադրություն դարձնել: Կիբերհանցագործությունների տենդենցները բացահայտելն այն հիմնական շրջանակն է, որի շուրջ «Ինտերպոլը» համագործակցում է «Կասպերսկու լաբորատորիայի» հետ: Այդ համագործակցության նպատակն է օգնել երկրներին եւ կազմակերպություններին ապահովել լավ անվտանգություն անընդհատ փոփոխվող վտանգներից»,- նշում է «Ինտերպոլի» տնօրեն Սանժայ Վիրմանին, որը զբաղվել էր կիբերհանցագործության հետաքննությամբ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել