HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Կանդայանին աշխատանքից ազատելով՝ ժե՞ստ են արել Բեգլարյանին

ՀՀ նախագահի արարողակարգի վարչության արդեն նախկին աշխատակից Արամ Կանդայանը (Կնդո) մոտ 10 օր առաջ ազատվել է աշխատանքից: Հիշեցնենք, որ այս երիտասարդին ծեծելու պատճառով մոտ մեկ տարի առաջ Բեգլարյանը ստիպված եղավ հրաժարական տալ:

Լուրեր էին պտտվում, թե Կանդայանը նոր աշխատանքի է անցնելու արտաքին գործերի նախարարությունում: Նախօրեին «Հրապարակը» հարցում էր ուղարկել ԱԳՆ հասարակայնության վարչություն (ընդ որում՝ գրավոր, կնքված և ստորագրված բլանկի վրա), թե ինչ պաշտոն է զբաղեցնում Կնդոն ԱԳՆ-ում:

Պարզվեց՝ ոչ մի պաշտոն էլ չի զբաղեցնում: Իսկ նախագահականում զբաղեցրած պաշտոնից ազատվել է ՀՀ նախագահի հրամանով: Կարելի էր ենթադրել, որ նրան աշխատանքից ազատելով՝ ժեստ են արել Գագիկ Բեգլարյանին, սակայն, ըստ որոշ լուրերի, ԱՄՆ կատարած ուղևորության ժամանակ ՀՀ նախագահին ուղեկցած Կանդայանն արարողակարգի ինչ-որ կոպիտ խախտում է արել, և դա է նրան ազատելու պատճառը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter