HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Առավոտ». իմպիչմենտ՝ բախտի բա՞ն, թե՞ ռեալ հաշվարկ

Երեկ՝ Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի հայտարարության առնչությամբ «Առավոտը» մեկնաբանություն խնդրեց «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանից:

Վերջինս, պատասխանելով «Առավոտի» այն հարցին, թե ռեա՞լ է արդյոք, որ ՀԱԿ-ը ԱԺ-ում ՀՀ նախագահի իմպիչմենտի հարցը բարձրացնելու համար բավարար քանակով կողմնակիցներ գտնի՝ ասենք, համագործակցելով ոչ միայն խորհրդարանական ընդդիմության, այլև ԲՀԿ-ի հետ, հեգնեց՝ թերևս շարունակելով հանրահավաքում չասվածը.

«Եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ էլ մեզ չհաջողվի մեծամասնություն կազմել, դա մենք կփորձենք անել նախագահական ընտրությունների ժամանակ: Եթե դա էլ չստացվի, կփորձենք անել արդեն հաջորդ խորհրդարանական ընտրությունների ժամանակ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter