HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առաջին համաշխարհային պատերազմի հայ ռազմագերիներից պահպանված երգժապավեններ Գերմանիայում

Բեռլինի Դալեմ Թաղամասի ազգաբանական թանգարանը ցուցադրում է ԱՀՊ-ի ռազմա-գերիների երգերի ձայնագրությունները: Ձայնագրությունները գոյացել են Գերմանիայի ռազմագերիների ճամբարներում և առաջին անգամ ներկայացվում են հասարակությանը:

 Koeniglich Preußische Phonographische Kommission (Արքայա-Պրուսական Ֆոնոգրաֆական Հանձնաժողով)-ը 1915-ին հարցաթերթիկներ էր ուղարկել ռազմագերիների ճամբարները «արդեօք պատրաստ՞ եք մի ձայնագրության համար երգել»` հարցադրումով:

Մեծ թվով ռազմագերիներ, ընդ որում հայ զինվորներ, պատրաստ են եղել ձայնագրութեան տալ իրենց երգերը: Այսպիսով 1915 – 1919-ի ժամանակաշրջանում ստեղծվել է մի ստւար երգերի հավաքածո, որն ընդգրկում է 60-ից ավելի լեզուներով` մօտ 1000 ձայնագրություններ:

Թանգարանի վերնահարկում`երաժշտագետ Adelajda Merchán-Drazkowska-ի գրասենյակում մինչև ծածկը հասնող պահպանակներում պահվում են ղրղիզների, թունիսացիների, թաթարների, հայերի, հնդիկ-սիկերի և այլ ազգերի զինվորների ձայնագրությունները` կարոտի, ազատութեան, սիրո, ազգային և ծիսակատարական երգերով:

Երժշտագիտուհու սեղանի կողքին կանգնած է Thomas A. Edison-ի ստեղծած ֆոնոգրաֆ սարքը, որի միջոցով են ռազմագերիների երգերը ձայնագրվել, որով էլ կարելի է ունկնդրել նրանց:  Ֆոնոգրաֆի կենտրոնական բաղադրիչը կոնուսն է, որի վրայ գլանամոմը ասեղի տակ պտտվում է իսկ ձայնը ձագարի միջից է դուրս գալիս:

Սակայն մոմը, Merchán-Drazkowska-ի վկայութեամբ, կակուղ նիւթ է և «ոչ ոք չգիտէ, թէ քանի անգամ ես կարող ձայնացրել, մինչև գլանամոմի ակոսիկների քայքայվելը»:  Ուստի գլանների մեծամասնութիւնը պղնձաշերտով գալվանացվել են` ակոսիկները անքակտելի դարձվել :

Անցեալ տարի կեանքի կոչվեց «Պրուսական Ֆոնոգրաֆական Հանձնաժողովի ձայնագրությունների բացահայտում և դիջիտալիզացիա» յանձնախումբը, որոնց գլխավորում է  Adelajda Merchan-Drazkowska-ն: Հանձնախմբի նպատակն է բոլոր փաստաթղթերը վերամշակել, լեզուները նույնացնել, երգերի բնագրերը թարգմանել ապա ձայնագրությունները դիջիթալացւած հանձնել հանրության:  

Հավաքածուում մինչ հիմա բացահայտված գլանամոմներից 31-ը հայերեն երգեր են պարունակում: Թանգարանի ունկդրման սրահում առկայ է  ռազմագերի Հայրապետ Դալաքեանցի երգերիզը, ծնւած 1892-ին Ելիզավետպոլ (Գանձակ): Գերի է պահվել է Kassel-Niederzwehren Ճամբարում: Խզխզոցներից զատ, ձազնաերիզը դյուրըմբռնելի է վերադարձնում ռազմագերի հայրենակցի «Կռունկ» երգի բառերը: 

Ցուցահանդեսը շարունակվելու է մինչև Ապրիլի  6-ը:

Հոդվածի Նյութը քաղել եմ Berliner Zeitung օրաթերթի, 21.12.2014 թվականի, լրագրուհի Susanne Lenz-ի հոդվածից, հավելելով անձնական տեղեկություններս թանգարանային այցելությունից:

Ռազմիկ Գալուստանեան, Բեռլին 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter