HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ֆինանսական կտրուկ վերելքը խանգարում է տնտեսության աճին»

Վերջին տարիների քաղաքական ամենամեծ խնդիրն այն է, որ Ուոլ սթրիթում գործերն ավելի լավ են առաջ գնում, քան Մեյն սթրիթում (փոքր և ինքնատիպ տրեյդերներ, որոնք հակակշռում են Ուոլ սթրիթին), և դա միայն պոպուլիստական կարգախոս չէ:

Bank for International Settlements-ի (Կենտրնական Բանկ բոլոր Կենտրնական Բանկերի համար, ինչպես այն անվանում են) նոր հետազոտությունը ցույց է տալիս, թե ինչու ֆինանսական հատվածի կտրուկ աճը կարող է բացասաբար անդրադառնալ ամբողջ տնտեսության վրա:

Սթեֆան Սեչետիի և Էնիս Խարուբիի արած հետազոտությունը 2012 թվականին նրանց ներկայացրած զեկույցի շարունակությունն է, որտեղ նույնպես վերլուծվում է ֆինանսական հատվածի և որոշակի կետից հետո աճի միջև բացասական կապը:

Եթե տնտեսությունը զարգացած չէ, և ֆինանսական հատվածը մեծ չէ,ապա վերջինիս աճը դառնում է դրական գործոն: Նախաձեռնող գործարարները կապիտալ են ստանում իրենց բիզնեսը զարգացնելու համար, ներդնողները ապահով ներդրում են անում  անշարժ գույքի մեջ, որն իր հերթին նպաստում է տնտեսության ֆինանսավորմանը, և այսպես` փոխկապակցված:

Սակայն, կարելի է ստանալ հակառակ արդյունքը: 2012 թվականի զեկույցում ասվում էր, որ եթե մասնավոր հատվածի վարկային պարտավորությունները գերազանցում են ՀՆԱ-ի 100 %-ը, ապա իրավիճակը անցնում է կրիտիկական սանդղակը:

Ֆինանասական սեկտորում աշխատողների և ընդհանրապես աշխատանք ունեցողների թվի հարաբերակցությունը  այս խնդրին անդրադառնալու այլ ճանապարհ է: Հենց որ այս հարաբերակցությունն անցնում է 3.9%-ը, արտադրողականության աճի էֆեկտը դառնում է բացասական:

Այսօր այս իրավիճակում են Իռլանդիան և Իսպանիան:

Հինգ տարվա ընթացքում` սկսած 2005 թվականից , Իսպանիայի եւ Իռլանդիայի ֆինանսական սեկտորի զբաղվածությունն աճում էր տարեկան 4.1% ու 1.4%- ով, համապատասխանաբար մեկ աշխատողի արտադրողականությունը տարեկան նվազել է 2.7% ու 1.4% -ով:

Նոր ուսումնասիրության մեջ հեղինակները փորձում են հասկանալ այս կապի պատճառը: Մարդիկ, որոնք կարող էին դառնալ գիտնականներ այլ ժամանակահատվածում եւ երազել գտնել քաղցկեղի բուժման ձևը կամ Մարս ուղևորության մասին, այսօր երազում են դառնալ հեջերային ֆոնդերի մասնագետներ:

Այլ կերպ ասած` ֆինանսական հատվածը ներգրավում է բարձր որակավորում ունեցող աշխատակիցներին տնտեսության մյուս հատվածներից: Այնուհետև ֆինանսական հատվածը վարկեր է տրամադրում կազմակերպություններին` առանձնացնելով այն կազմակերպություններին, որոնք վստահելի երաշխիքներ ունեն գրավի տեսքով (այդ ցանկին են պատկանում հիմնականում շինարարական եւ անշարժ գույքի առք ու վաճառքով զբաղվող ընկերությունները):

 Գործարարները ձգտում են հայտնվել այս հատվածում` խուսափելով  ռիսկային, ավելի շատ ծախսեր պահանջող, գիտահետազոտական  նախագծերից, գիտահետազոտական եւ բարդ կոնստրուկտորային նախագծումներ պահանջող ծրագրերից: Այս ամենն իր հերթին նշանակում փոքր վարկի դիմաց փոքր գրավ:

Արդյունքում անշարժ գույքի շուկայում բում է սկսվում: Բայց անշարժ գույքը չի առանձնանում արտադրողականության բարձր մակարդակով: Այս ամենը կարող է հանգեցնել կապիտալի ոչ ռացիոնալ օգտագործման , ինչպես, օրինակ, դատարկ չվաճառված բնակարանների կոնդոմինիումները Մայամիում կամ Իսպանիայում:

«Տնտեսության այն հատվածները, որոնք ունեն «R&D»-ի բարձ մակարդակ, օրինակ` ինքնաթիռաշինությունը կամ նորագույն տեխնոլոգիաները,  անհամաչափ կորուստներ են ունենում շատ արագ տեմպերով զարգացող ֆինանսական հատվածից: Միևնույն ժամանակ, տեքստիլ և մետաղական արտադրությունները, որոնք ունեն «R&D»-ի ցածր մակարդակ, իրենց վրա չեն զգում բացասական ազդեցություն»,- կատարված հետազոտությունից մեջբերում է բրիտանական «The Economist»-ը:

Գիտնականները ֆինանսական հատվածի աճի երկու ցուցիչ են առանձնացնում` բանկային ակտիվների հարաբերությունը ՀՆԱ–ին և ընդհանուր անհատական վարկերի գումարի հարաբերությունը ՀՆԱ–ին:

«Տնտեսության հատվածում ֆինանսապես կախվածություն ունեցողների արտադրողականությունը, որպես կանոն, 2.5%- ով ավելի ցածր է այն երկրներում, որտեղ ֆինանսական բում է եղել»,- ասվում է հետազոտության մեջ:

Այս դիտարկումը շատ կարևոր է, քանի որ աշխարհի ամենազարգացած տնտեսությունները կարող են միայն երազել արտադրողականության 2.5% աճի մասին, հատկապես բարդ ժողովրդագրական այս ֆոնի վրա: Հաշվի առնելով այս հանգամաքը` գիտնականները խորհուրդ են տալիս «վերագնահատել ֆինանսների և ժամանակակից տնտեսական համակարգերի միջեւ եղած իրական աճի հարաբերակցությունը»:

Արժե նշել, որ այս խնդրին առաջին անգամ ուշադրություն է դարձրել Ուինսթոն Չերչիլը 90 տարի առաջ: «Ես կգերադասեի նվազ վիթխարի ֆինանսներ եւ  ավելի հզոր արդյունաբերություն»,- ասել է Չերչիլը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter