HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրբեջանական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է 150 անգամ

Ապրիլի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը շուրջ 150 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Համաձայն Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների' ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից շփման գծի գրեթե բոլոր ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա արձակել են ավելի քան 1700 կրակոց, որից մոտ 800-ը' միայն ապրիլի 17-ին:

Հատկանշական է, որ ադրբեջանական քարոզչամեքենան ինչպես միշտ, այնպես էլ անցած շաբաթվա ընթացքում տեղեկություններ էր տարածում այն մասին, թե իբր հրադադարի խախտման նախաձեռնողը հայկական կողմն է: Դեռ ավելին, ապրիլի 20-ին և 22-ին պաշտոնական Բաքուն շտապեց իր բանակում միջանձնային ոչ կանոնադրական փոխհարաբերությունների հիմքի վրա տեղի ունեցած երեք զինվորի վիրավորման դեպքերը ներկայացնել որպես ՊԲ-ի իրականացված նախահարձակ գործողությունների հետևանք:

Չնայած թշնամու ակտիվությանը' շփման գծի ողջ երկարությամբ ՊԲ-ի ստորաբաժանումները շարունակել են պահպանել հրադադարի ռեժիմը և միաժամանակ վստահորեն իրականացրել իրենց մարտական խնդիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter