HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սունդուկյանի թատրոնը կմասնակցի Լոնդոնի շեքսպիրյան փառատոնին

Հաջորդ տարի Շեքսպիրի ծննդյան օրը՝ ապրիլի 23-ին, Լոնդոնում՝ շեքսպիրյան հանրահայտ «Գլոբուս» թատրոնում, կմեկնարկի անգլիացի մեծանուն դրամատուրգին նվիրված փառատոն:

Փառատոնին կմասնակցեն աշխարհի 37 երկրի թատրոններ ու թատերախմբեր (Չինաստան, Իսրայել, Հարավային Սուդան, Ռուսաստան, Լիտվա, Բելառուս, Մեծ Բրիտանիա և այլն):

Հայաստանից Շեքսպիրյան փառատոնին կազմակերպիչների ընտրությամբ կմասնակցի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը «Ջոն արքա» ներկայացումով: Պիեսի ընտրությունը կատարել է փառատոնի տնօրինությունը:

Շեքսպիրյան փառատոնին Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի մասնակցության առթիվ Հայաստան են ժամանել փառատոնի նախագահ Թոմ Բըրդը, «Գլոբուս» թառատոնի գլխավոր պրոդյուսեր Մալու Անսալդոն և թատրոնի հայազգի դերասան Գևորգ Մալիկյանը:

Կազմակերպիչների որոշմամբ շեքսպիրյան այս փառատոնի ընթացքում ներկայացումները բեմադրվելու են 37 լեզվով. յուրաքանչյուր մասնակից թատրոն կներկայանա իր մայրենիով, և հանդիսատեսին կտրամադրվի միայն ներկայացման սինոպսիսը: Մասնակից յուրաքանչյուր թատրոնի հնարավորություն կընձեռվի հանրությանը ներկայանալ 2 անգամ՝ ցերեկային և երեկոյան 1-ական ներկայացումով:

ՀՀ մշակույթի նախարարության տեղեկացմամբ՝ 2012 թ. մեկնարկող շեքսպիրյան այս մարաթոնը մասն է կազմելու մշակութային օլիմպիադայի, որը նվիրվելու է 2012 թ. Լոնդոնում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter