
Մելիք Մանուկյանը «փոշմանեց» և հետ վերցրեց դիմումը
Ազգային ժողովում մեկնարկել է կառավարության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստը՝ նախաձեռնողի սահմանած օրակարգով:
Նիստը սկսվելուն պես` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ պատգամավոր Մելիք Մանուկյանը հետ է վերցրել պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին դիմումը:
Հիշեցնենք, որ պատգամավորը մանդատից հրաժարվելու մասին ԱԺ նախագահին դիմում էր ներկայացրել փետրվարի 17-ին, երբ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջև լարվածությունը հասել էր «պիկին»: Այժմ քաղաքական դաշտը հանգիստ է և պատգամավորը որոշել է իր մանդատը «չզոհաբերել»:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել