HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօրվա համերգի ողջ հասույթը կտրամադրվի Անուշիկին

Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18:00-ին, The Beatles club-ում (Պուշկինի 60) տեղի կունենա «Երաժշտությունը ստիպում է ինձ ժպտալ» (Music Makes Me Smile) ինտերակտիվ, բարեգործական համերգը: «J FRIENDS» նախաձեռնող խումբը և երգիչ-ընկերները կկատարեն Ֆիջերալդի, Էրիկ Քլեպտոնի, Լայնել Ռիչիի, Ջոն Լենոնի, Ստիվի Վանդերի և այլոց երգերը:

Համերգի ողջ հասույթը կտրամադրվի փոքրիկ Անուշ Հայրապետյանին, ով տառապում է սուր միելոբլաստային լեյկոզ հիվան­դությամբ: Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բազմափուլ քիմիա­թերապիան հուսադրող արդյունքներ էր տվել, ինչի շնորհիվ այս տարվա փետրվարին Անուշիկը դուրս գրվեց հիվանդանոցից՝ մնալով կենտրոնի հսկողության տակ:

Ցավոք, 6 ամիս անց հիվանդությունը կրկին գլուխ բարձրացրեց՝ բուժման միակ հնարավորություն թողնելով ոսկրածուծի անհապաղ փոխպատվաստումը: Այն արտասահմանում կազմակերպելու համար պահանջվում են հսկայական ֆինանսական միջոցներ, որոնք Անուշի ընտանիքը միայնակ ի վիճակի չէ հոգալ:

«J FRIENDS»-ը հայտնում է, որ համերգին աջակցում են «Հայկական Փի Ար ասոցիացիան», www.Anews.am-ը, www.partytime.am-ը և «Վամոս ինֆո» գովազդային տեղեկատուն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter