Ֆուտզալի հավաքականը ընկերական խաղում զիջեց ռուսական ակումբին
Մոսկվայում ավարտվեց ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի և ֆուտզալի Ռուսաստանի առաջնության բարձրագույն խումբը ներկայացնող «Պրոգրես» թիմի միջև ընկերական հանդիպումը: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:
Հայաստանի հավաքականը պարտվեց 1:2 հաշվով: Մեր թիմի կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Գարեգին Մաշումյանը: Մարտի 6-ին Հայաստանի հավաքականը կանցկացնի ևս մեկ ընկերական հանդիպում՝ մրցելով «Յամալ» թիմի հետ:
Մարտի 18-ից 21-ը Խորվաթիայում տեղի կունենա ֆուտզալի Եվրոպայի 2016 թ. առաջնության հիմնական փուլի մրցաշարը, որտեղ մեր հավաքականի մրցակիցները կլինեն Խորվաթիայի, Սլովակիայի և Թուրքիայի հավաքականները:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել