ԱՄՆ-ն անհանգստացած է Չինաստանի հնարավորություններից տիեզերքում
Չինաստանը նոր տեխնոլոգիաներ մշակելու որոշում է ընդունել, որը կարող է չեզոքացնել ԱՄՆ-ի ռազմական կարողությունները տիեզերքում:
Չինաստանի և ԱՄՆ-ի տնտեսության և անվտանգության հարցերը ուսումնասիրող հանձնաժողովը (U.S. China Economic and Security Review Commission-ը ) ԱՄՆ-ի կոնգրեսին է ներկայացրել զեկույց, որի աշխատանքներին մասնակցել են Գլոբալ կոնֆլիկտների և համագործակցության ինստիտուտի աշխատակիցները` համագործակցելով Կալիֆորնիայի համալսարանի հետ:
Զեկույցը հրապարակվել է մարտի սկզբին, կոնգրեսում զեկույցի լսումները անց են կացվել 2015 թվականի փետրվարի 18-ին: Զեկույցում ասվում է. «Չինաստանը ձգտում է բարելավել իր ռազմականան հնարավորությունները տիեզերքում, որը բացասական ազդեցություն կունենա ԱՄՆ-ի ռազմական անվտանգության վրա»:
Չինաստանը նպատակ է դրել ուժեղացնել իր դիրքերը աշխարհում: Տիեզերական ծրագրերի մեջ մեծ ներդրումները վկայում են հենց դրա մասին: Չինաստանը անհրաժեշտ քայլ է համարում դառնալ տիեզերքում հավասարազոր ԱՄՆ-ին, զարգացնել արդյունաբերության այն ոլորտները, որոնք անմիջական կամ ունեն տիեզերքի հետ` այդպիսով հետ չմնալով Ռուսաստանից, Եվրոպայից և ԱՄՆ-ից: Նման որոշումը կարող է լուրջ վտանգ հանդիսանալ ԱՄՆ-ի` տիեզերքում առաջատար դիրքերի համար:
Դեռևս 2000 թվականին Չինաստանը տպավորիչ արդյունքերի էր հասել իր` տիեզերքում օգտագործվող տեխնոլոգիաների մեջ: Հիմա նրանք ունեն տարաբնույթ տիեզերական արբանյակներ, որոնք տարբեր գործողություններ են կատարում, այդ թվում` հեռակառավարվող զոնդավորող արբանյակներ: Չինաստանն իրականացնում են նաև տարբեր ծրագրեր` կապված տիեզերքի ուսումնասիրության հետ` ինչպես հեռակառավարվող սարքերի, այնպես էլ մարդկանց կողմից վարվող տիեզերական ապարատների միջոցով:
Այս բոլոր ծրագրերը, որոնք կապված են տիեզերքի հետ, միտված են Չինաստանի Ազգային բանակին ինֆորմացիոն առավելություն տալուն, այսինքն` հնարավորություն են ստեղծում կառավարելու և նույնիսկ արգելափակելու ինֆորմացիայից օգտվելու հնարավորությունը պոտենցիալ հակառակորդների համար:
Հիմք ընդունելով ԱՄՆ-ի ռազմական օպերացիաների վերլուծությունները` Չինաստանի ռազմական մասնագետները տիեզերքը համարում են առանցքային տարր «ինֆորմացիոն» պատերազմներում հաղթանակի համար: Հիմնականում բոլոր ռազմական մասնագետները տիեզերքը բնութագրում են որպես «իշխող առանցքային բարձունք» և ենթադրում են, որ տիզերքում մոտ ապագայում ռազմականացման գործընթաց է սկսվելու: Չինաստանի վերլուծաբանները համոզված են, որ տիեզերքն ունենալու է առանցքային դեր գալիք պատերազմներում, և այն անհրաժեշտ է տիրապետել:
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության տվյալների համաձայն` Չինաստանը նոր տեխնոլոգիաներ մշակելու բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք ներառում են այնպիսի սարքավորումներ, որ կարող են խաթարել մի շարք ռազմական սարքավորումների աշխատանքը:
Մեկնաբանել