HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոուրիել Ռուբինի. «Տնտեսական աճի տանող բացասական ճանապարհը»

2008 թվականին  սկսված տնտեսական ճգնաժամը  կենտրոնական բանկերին ստիպեց կիրառել ոչ ավանդական քայլեր: 

Զրոյական տոկոսադրույքներ, վարկերի ստացման դյուրացում, իրադարձությունների կանխատեսման երաշխավորում, անսահմանափակ միջամտություն արժույթի շուկայում. այս քայլերն ձեռնարկվում էին ճգնաժամի հետևանքները վերացնելու համար: Սակայն արդյունքում շուկայում ստեղծվեց տարօրինակ` «բացասական տոկոսադրույքներով» իրավիճակ: Ավելի հաճախ այս երևույթը հանդիպում է Եվրոպայում, իսկ ավելի կոնկրետ` Շվեյցարիայում, Դանիայում և Շվեդիայում:

Նախ բացատրենք, թե ինչպես են առաջացել «բացասական տոկոսադրույթները»: Ճգնաժամի ընթացքում բնակչությունը դադարում է առաջվա պես փող ծախսել, գերադասում է այն բանկերում դնել` կուտակելու համար: Մարդիկ վախենում են կորցնել աշխատանքը եւ իրենց ապագայի մասին մտածելով՝ սկսում են կուտակել փողը: Կառավարությունն էլ ուզում է, որ մարդիկ փողը չկուտակեն, այլ ծախսեն: Դրան հասնելու համար տոսկոսադրույքները  դարձնում են զրոյական, որպեսզի դրանով մարդկանց ստիպեն հանել փողը եւ ծախսել: 

«Project Syndicate»-ի իր հոդվածում ամերիկացի հայտնի տնտեսագետ, Նյու Յորքի համալսարանի տնտեսագիտության պրոֆեսոր Նոուրիել Ռուբինին (Nouriel Roubini)  նշում է. որ  առավել վտանգավոր է, որ բացասական են դարձել ոչ միայն կարճաժամկետ, այլ նաև երկարաժամկետ պարտատոմսերի տոկոսադրույքները: Օրինակ՝ 10 տարի մարման ժամկետով Եվրոպայում և Ճապոնիայում 3 տրիլիոն գումարի,  ինչպես նաև շվեյցարական պետական պարտատոմսերի տոկոսադրույքներն այժմ բացասական են: 

«Առաջին հայացքից այս ամենը աբսուրդ է թվում. ո՞վ կուզենա գումար տալ և չունենալ եկամուտ: Եթե գումարը կարելի է ուղղակի պահել բանկում կամ նույնիսկ կանխիկ ունենալ և, համենայնդեպս, չկորցնել տվյալ ժամանակահատվածի ինքնարժեքը:

Իրականում ներդրողները արդեն երկար ժամանակ է՝ համաձայնել են իրական (արժեզրկման հանգամանքը հաշվի առնելով) բացասական եկամուտի հետ: Եթե դուք ունեք զրոյական տոկոսադրույքով հաշիվ բանկում, ինչպես մարդկանց մեծամասնությունն  ունի զարգացած երկրներում, ձեր իրական եկամուտը բացասական է (զրոյական եկամուտ հանած արժեզրկում): Մեկ տարուց հետո նույն գումարով դուք ավելի քիչ ապրանքներ կարող եք գնել, քան այսօր: Եվ եթե հիշենք բանկերում առկա տարատեսակ վճարները, որոնք գանձվում են այդ հաշիվների համար, կստացվի, որ նրանց էֆեկտիվ գնահատված եկամտաբերությունը բացասական էր կենտրոնական բանկի կողմից բացասական գնահատված տոկոսադրույքները մտցնելուց առաջ: 

Այլ կերպ ասած՝ բացասական գնահատված տոկոսադրույքները ձեր եկամուտը դարձնում են ավելի բացասական, քան նրանք կային: Ներդրողները համաձայնում են բասացական եկամտաբերությանը, քանի որ դա հարմար տարբերակ է գումար պահելու համար: Այսպիսով, ինչ-որ առումով բացասական գնահատված տոկոսադրույքները նոր երևույթ չեն:  

Եվ եթե Եվրոպայում և աշխարհի մյուս մասերում շարունակվի դեֆլյացիան, բացասական գնահատաված եկամտաբերությունը կարող է իրական դրական եկամտաբերություն բերել: Այս երևույթը կարելի է տեսնել Ճապոնիայում վերջին 20 տարիների ընթացքում, որտեղ դեֆլյացիան մշտական բնույթ է կրում, իսկ ակտիվների մեծ մասի տոկոսադրույքները զրոյական են: 

Այնուհանդերձ, կլինեն մարդիկ, որոնք կմտածեն, որ ավելի լավ է խնայողությունները պահել կանխիկ, քան ունենալ բացասական եկամտաբերությամբ ակտիվներ: Սակայն կանխիկ գումար պահելը չափազանց ռիսկային է: Դրանում համոզվել են հույն ներդրողները, որոնք, անհանգստացած բանկային համակարգի ապահովությունից, իրենց գումարները պահում էին տներում: Այդ ժամանակահատվածում զինված գողությունների թիվը կտրուկ բարձրացավ, նույնիսկ կրծողներին բաժին հասավ հույների դրամները: Այս առումով ավելի լավ է ունենալ բացասական եկամտաբերություն, սակայն ապահով պահել խնայողությունները բանկերում: 

Բայց այս ամենը միայն մասնավոր ներդրողներին չի վերաբերում: Այն բանկերը, որոնք ունեն ավելի շատ կանխիկ, քան պահանջվում է, ստիպված են ընդունել կենտրոնական բանկի կողմից սահմանված բացասական տոկոսադրույքները, քանի որ բանկերը ի վիճակի չեն պահեստավորելու, հաշվարկելու և կառավարելու այսպիսի կանխիկի ավելցուկը, եթե, իհարկե, այն չի պահվում կենտրոնական բանկի հաշիվներում, չնայած որ բացասական եկամտաբերություն ունի: Իհարկե, այս ամենը ճիշտ է մինչև գնահատված բացասական տոկոսադրույքը չի դարձել շատ բացասական: Հակառակ դեպքում հաշիվները կանխիկացնելը, չնայած որ պահպանման և անվտանգության ծախսեր են առաջ գալիս, ձեռք է բերում ավելի մեծ իմաստ: 

Իսկ ինչու են ներդրողները համաձայնում բացասական եկամտաբերությանը երկարատև փոխառությունների գործարքների ժամանակ, օրինակ, 3, 5 և նույնիսկ 10 տարի ժամկետով: Շվեյցարիայում և Դանիայում ներդրողները գերադասում են ակտիվներ ունենալ արժույթի տեսքով, որը, ինչպես ենթադրվում է, այդ պահին գնահատված արժեքից ավելանալու է: Եթե դուք ունենայիք շվեյցարական ֆրանկերի ակտիվներ` բացասական եկամտաբերությամբ, մինչ այն ժամանակ երբ այդ երկրի կենտրոնական բանկը հրաժարվեց եվրոյի և ֆրանկի կապից, հունվարի կեսերին՝ մեկ գիշերվա ընթացում, դուք կարող էիք վաստակել  20 %: Բացասական եկամտաբերությունը այն փոքրիկ վճարն է, որի դիմաց դուք կարող եք շահել մեծ գումար: 

Պարտատոմսերի բացասական եկամտաբերությունը հանդիպում է նաև այն երկրներում և տարածաշրջաններում, որտեղ դրամի արժեզրկում է տեղի ունենում և, ըստ երևույթին, այն շարունակվելու է, օրինակ, Գերմանիայում և  այլ կարևոր դերակատարարություն ունեցող եվրոպական երկրներում, ինչպես նաև Ճապոնիայում:

Իսկ ինչո՞ւ են ներդրողները հետաքրքրվում այսպիսի ակտիվներով:      

Ներդրողների մեծ մասը, որոնք երակարաժամկետ ներդրումներ են կատարում, օրինակ, ապահովագրական ընկերությունները և կենսաթոշակային ֆոնդերը, ալընտրանք չունեն: Նրանք պարտավոր են ներդրումներ անել ապահով պարտատոմսերի մեջ: Իհարկե, բացասական եկամտաբերությունը` ֆինանսական առումով, նրանց դժվար դրության մեջ է դնում: Կենսաթոշակային ֆոնդերին դրական եկամտաբերություն է անհրաժեշտ, որպեսզի փոխհատուցեն թոշակների վճարները: Երբ պարտատոմսերի մեծ մասը բացասական եկամուտ է բերում, վիճակը դառնում է դժվար հաղթահարելի: Սակայն, հաշվի առնելով ներդրողների երկարաժամկետ պարտավորությունների բնույթը, նրանք ներդրում են անում հիմնականում այնպիսի պարտատոմսերի մեջ, որոնք ունեն ավելի քիչ ռիսկայնություն, քան բաժնետոմսերը կամ անկայուն ակտիվները: Նույնիսկ եթե պարտատոմսերի եկամտաբերությունը բացասական է, նրանք պարտավոր են ընտրել ապահով լինելու հանգամանքը և ներդրում անել հենց դրանց մեջ:

Այսպիսով եթե ներդրողները չեն ուզում ռիսկի դիմել, իսկ բաժնետոմսերը և այլ ռիսկային ակտիվները գտնվում են շուկայի անորոշ ազդեցության տակ, ավելի լավ է ունենալ պարտատոմսեր բացասական եկամտաբերությամբ,  քան այլ ակտիվներ`  ռիսկային և անկայուն: 

Անշուշտ, ժամանակի ընթացքում բացասական գնահատված և իրական եկամտաբերությունը կարող են հանգեցնել նրան, որ ներդրողները ավելի շատ ծախսեն, քան խնայեն: Հենց սրանում է կայանում բացասական տոկոսադրույքի գաղափարը: Աշխարհում, որտեղ առաջարկը գերազանցում է պահանջարկը, ավելացած խնայողությունները չեն ներդրվում տնտեսության մեջ, կարգավորված տոկոսադրույքը շատ ցածր է և նույնիսկ կարող է բացասական լինել: Եթե զարգացած երկրներում իսկապես սկսել է լճացման երակարատև գործընթաց, ապա բացասական տոկոսադրույքները և երկարատև ու կարճաժամկետ պարտատոմսերի համար կարող է նոր նորմա դառնալ: 

Կենտրոնական բանկերը և ֆինասական մարմինները կարող են խուսափել այս իրավիճակից՝ հետևելով կտրուկ աճի և արժեզրկումը կարգավորող քաղաքականությանը: Սակայն պարադոքսալ է , որ այս ամենը ենթադրում է բացասական տոկոսադրույքների ժամանակահատված՝ ներդրողներին խթանելու, որպեսզի նրանք ավելի շատ ծախսեն, քան խնայեն: Բացի այդ, պետք է նաև իշխանությունների կողմից խթանիչ գործոններ, օրինակ, պետական ֆինանսավորում արդյունաբերական ենթակառուցվածքային ծրագրերի մեջ, որոնք ավելի շատ եկամուտ կբերեն, քան պարտատոմսերը, որոնք ներդրվել են այդ ծրագրերն իրականացնելու համար: Ինչքան երկար ժամանակ  նման  քաղաքականություն չիրագործվի, այնքան երկար ժամանակ մենք գործ կունենանք բացասական տոկոսադրույքների շրջված աշխարհի հետ»: 

Լուսանկարը` Reuters

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter