Մարմնական վնասվածք պատճառողը` հատուկ ծառայություն իրականացնող անձ
Հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ 2015 թվականի փետրվարի 18-ին՝ ժամը 00:40-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնից ՀՀ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ ծակած-կտրած վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել քաղաքացի Նարինե Շ.-ն:
Հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ հիշյալ օրը Նարինե Շ.-ի բնակարանում կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ նրան դանակով հարվածել և մարմնական վնասվածք է պատճառել հատուկ ծառայություն իրականացնող անձ հանդիսացող Հայկ Ն.-ն:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել