Գերմանիա. օրենսդրական փոփոխություններ` կին տնօրենների ավելացման համար
Գերմանիայի խորհրդարանն ընդունել է նոր օրենք, համաձայն որի 2016 թվականից խոշոր ընկերություններում տնօրենների խորհրդի կազմի մեջ կանանց թիվը պետք է լինի ոչ պակաս քան 30%- ը:
Այս օրենքի ազդեցության տակ են ընկնում 100 առաջատար ընկերություններ, և միաժամանակ 3500 կազմակերպություններ պարտավորվում են իրենց ռազմավարական ծրագրում ավելացնել նոր նպատակ` կանանց թվի ավելացումը ղեկավար պաշտոններում:
Օրենքին կողմ է եղել կոալիցիան` կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, ընդ որում՝ ընդդիմությունը կարծում է, որ ներկայացված միջոցառումներն օրենքում բավարար չեն:
Ըստ գերմանական Տնտեսական համալսարանի հաշվետվության, կանանց թիվը գերմանական 100 առաջատար ընկերությունների տնօրենների խորհրդում կազմում է 18,6 % :
Նման քաղաքականություն է տարվում Իսպանիայի, Ֆրանսիայի և Նորվեգիայի խոշոր ընկերությունների հետ:
Եվրամիությունը որոշել է հետևել մասնագետների խորհրդին` կրճատել գենդերային անհավասարությունը ընկերությունների ղեկավար անձնակազմում: Եվրոպական հանձնաժողովը նոր ռազմավարություն է ներկայացրել, ըստ որի եվրոպական ընկերություննեը պարտավորվելու են մինչև 2016 թվականն ավելացնել կանանց թիվը տնօրենների խորհրդում՝ հասցնելով մինչև 40 %- ի: Այն կազմակերպությունները, որոնք չեն բավարարի այս պահանջները, կենթարկվեն պատժամիջոցների կամ վարչական տուգանքների:
«Այժմ եվրոպայի բիզնես աշխարհում տնօրենների խորհրդներում կանանց թիվը կազմում է 13,7 %»,- գրում է «Financial Times » -ը: Իտալիայում և Պորտուգալիայում այս ցուցանիշը տատանվում է 6 % - ի շուրջ, միևնույն ժամանակ սկանդինավյան երկրներում կին թոփ -մենեջերների թիվը հասնում է 25 %- ի:
Համեմատության համար նշենք, որ ամերիկյան ընկրություններում տնօրենների խորհրդներում կանանց թիվը միջինը հասնում է 16 % - ի, Հնդկաստանում և Չինաստանում նրանց թիվը 5%- ից քիչ է: Ճապոնիայում այս ցուցանիշը ավելի փոքր է` 1%- ից քիչ:
Կանանց` ղեկավար պաշտոններում ավելացման քվոտաներն արդեն մտցվել են Եվրոպական Միության մի շարք երկրներում: Ֆրանսիան 2011թ.-ին կանանց թիվը ավելացրել է 10 %- ով և հասցրել մինչև 22%- ի, Իտալիան 2014-ի հունիսին հայտարարել է, որ նպատակ ունի բարձրացնելու թոփ- մենեջերների քանակը և 2015 թվականին հասցնել մինչև 33 % - ի: Նմանատիպ քայլեր են իրականացվում նաեւ Իսպանիայում և Հոլանդիայում: Նշենք, որ Անգլիան և Շվեդիան նման քաղաքականությանը համաձայն չեն:
Եվրոպական հանձնաժողովն այս ցանկի մեջ ներառում է այն կազմակերպությունները, որոնք ունեն ոչ պակաս քան 250 հոգուց բաղկացած աշխատակազմ և տարեկան 50 միլիոն եկամուտ: Այսպիսի կազմակերպությունները պարտավոր են տարեկան հաշվետվություն ներկայացնել իշխանություններին, տնօրենների խորհրդի գենդերային կազմի վերաբերյալ: Այն կազմակերպությունները, որոնք չեն բավարարի այս պահանջները, լուրջ վարչական պատասխանատվության կենթարկվեն և կզրկվեն պետական մրցույթներին մասնակցելու հնարավորությունից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել