HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՔԾ. ավագ քննիչը կաշառք է պահանջել

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ավարտվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արաբկիրի քննչական բաժնի նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանի կողմից կաշառք պահանջելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ նախկին ավագ քննիչ Արմեն Մելքոնյանը, հանդիսանալով իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ իր վարույթում քննվող քրեական գործով վկա Հակոբ Աղաջանյանից գումար շորթելու դիտավորությամբ՝ ապաքրեականացված արարքի՝ թմրամիջոցներ գործածելու համար քրեական հետապնդում չիրականացնելու պատրվակով 2012 թվականի հոկտեմբեր ամսին նրանից պահանջել է 200 հազ. ՀՀ դրամ կաշառք:

Տևական ժամանակ Արմեն Մելքոնյանը գտնվել է հետախուզման մեջ, հայտնաբերվելուց հետո նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ  հոդվածի 3-րդ մասի  1-ին կետի հատկանիշներով:

Նախաքննությունն ավարտած քննիչը քրեական գործը մեղադրական եզրակացությամբ հանձնել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter