«ԱՄՆ-ի տնտեսության աճը կարագացնի արժեզրկման գործընթացը »,- հայտարարել է ամերիկացի տնտեսագետ Ջ. Ուիլյամսը
Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Զոն Ուիլյամսը (John C. Williams) համոզված է, որ տնտեսական կտրուկ աճը և աշխատանքի շուկայի վերականգնումը կարագացնեն արժեզրկման գործընթացը երկար ժամանակով: Ուիլյամսի նման կանխատեսումը նշանակում է, որ ԱՄՆ-ի Կենտրոնական բանկը շուտով կբարձրացնի կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքները: «Այս գործողությունը կնշանակի տնտեսության կարգավորման տեմպերի կրճատում, սակայն ոչ մի դեպքում` զարգացման տեմպերը դանդաղացնելու փորձ» ,- ավելացրել է Ուիլյամսը:
Սակայն, մոտակա երկու ամսվա ընթացքում ոչ մի փոփոխություն չի սպասվում դրամավարկային քաղաքականության մեջ: Ավելի վաղ Սան Ֆրանցիսկոյի Դաշնային պահուստային բանկի ղեկավարը հայտարարել էր, որ հունիսից սկսած` Դաշնային պահուստային կառույցի ղեկավար անձնակազմը կարող է բարձրացնել բազային տոկոսադրույքները իր ցանկացած նիստի ժամանակ:
Ուիլյամսի հետ համակարծիք է նաև Ատլանտայի Դաշնային պահուստային բանկի ղեկավար Դենիս Լոկհարտը: Նա կարծում է, որ տոկոսադրույքները կբարձրանան ամառային ամիսների ընթացքում: Այս ամենի հետ մեկտեղ Լոկհարտը կարծում է, որ նման որոշում կայացնելու համար անհրաժեշտ են մակրոտնտեսական հավելյալ ցուցանիշներ:
Պատրաստեց` Տիրգրան Բաղդասարյանը
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել