HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավելի քան 1 մլրդ դրամ` տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի կառուցման համար

ՀՀ կառավարությունը 2015թ. պետբյուջեում կատարել է վերաբաշխում, փոփոխություն և լրացում իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ՝ ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության նոր համալիրի շինարարական աշխատանքներին այս փուլում հատկացնելով ավելի քան 264 մլն դրամ: Ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական հաղորդագրությունից, կառույցն ավարտին հասցնելու համար կպահանջվի շուրջ 990 մլն դրամ: Նոր համալիրում կտեղակայվեն նախարարության բոլոր ծառայությունները՝ ազատելով քաղաքի տարբեր թաղամասերում գտնվող իրենց շենք-շինությունները: Հարցի քննարկման ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել է օտարել նախարարության ստորաբաժանումների զբաղեցրած շենքերի մի մասը և ստացված գումարով ավարտին հասցնել նոր համալիրի շինարարությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter