HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության Արմավիրի բաժնում հատուկ ծառայություն իրականացնող անձինք բռնություն են գործադրել քաղաքացու նկատմամբ. հարուցվել է քրեական գործ

ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական գործով կասկածյալ Արտաշես Ա.-ն ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնում հատուկ ծառայություն իրականացնող անձինք հայհոյել են, բռնություն են գործադրել իր նկատմամբ. ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին, ինչի հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ: Արդյունքում խոստովանել է իր կողմից չկատարված գողության հանգամանքը:

 

ՀՔԾ մամլո ծառայության հաղորդմամբ` Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter