HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Fitch»-ը ապրիլին կարող է նվազեցնել Ռուսաստանի վարկանիշը

««Fitch Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը պահպանում է ներդրումային մակարդակի վրա, միաժամանակ նա կարող է նվազեցնել իր ցուցանիշը ապրիլ ամսին տնտեսության վատթարացման դեպքում»,- «Bloomberg» գործակալությանը ասել է «Fitch Ratings»-ի ավագ տնօրեն Փոլ Ռաուկինսը (Paul Rawkins):

«Մենք մնում ենք նույն համոզմանը, որ խոսքը գնում է դանդաղ գործընթացի մասին: Մեր կարծիքով՝ այն հանգամանքները, որոնք ապահովում են Ռուսաստանի վարկանիշը ներդրումային մակարդակի վրա, ուղղակի անհնար է, որ մի օրվա մեջ հենց այնպես անհետանան: Անկասկած, Ռուսաստանը կանգնած է արտաքին կոշտ մարտահրավերների առաջ, սակայն պետք է նաև հիշել նրա սկզբնական կայուն դիրքերը»,- ավելացրել է Փոլ Ռաուկինսը:

Ըստ «Fitch Ratings»-ի տվյալների՝ Ռուսաստանի տնտեսությունը 2015 թվականին կկրճատվի 4,5 %- ով եւ 1 %- ով` 2016 թվականին: Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանին դեռևս չի հաջողվել կարգավորել իրավիճակը ռուբլու աճի և նավթի արժեքի բարձրացման պայմաններում: Եթե սանկցիաները շարունակվեն, նավթի ցածր գինը և ներդրումների բացակայությունը կարող են վատթարացնել Ռուսաստանի տնտեսության վիճակը:

«Fitch»-ը հունվարին իջեցրել էր Ռուսաստանի վարկանիշը միչև «BBB-», «բացասական» կանխատեսմամբ` նվազագույն ներդրումային մակարդակով: Ռուսաստանի ցածր ներդրումների մակարդակի մասին արդեն հայտարարել են 2 միջազգային վարկանիշային այլ կազմակերպություններ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter