ԱՆ. Հակոբ Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել «Նուբարաշեն» ՔԿՀ բժշկական սպասարկման բաժնի կողմից
ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող կալանավորված անձ Հակոբ Հակոբյանի պաշտպան Կարեն Սարդարյանը վերջինիս առողջական խնդիրների վերաբերյալ դիմել է ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին: Այս մասին հայտնում են նախարարությունից:
ՀՀ արդարադատության նախարարի կարգադրությամբ, ՀՀ ԱՆ աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչության աշխատակիցները, համագործակցելով ՀՀ առողջապահության «Էրեբունի» ԲԿ 2-րդ վիրաբուժական բաժնի վարիչ Ա. Ասատրյանի հետ, այսօր՝ ժամը 14:30 սահմաններում, այցելել են ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ` կալանավոր Հ. Հակոբյանին զննելու նպատակով:
Կատարված զննության արդյունքներով պարզվել է, որ Հ. Հակոբյանի մոտ սուր վիրաբուժական պատալոգիա չկա, իսկ աճուկային ցավերը պայմանավորված են կոնկրեմենտների առկայությամբ երիկամի ավազանում, ուստի կալանավորը դինամիկ հսկողության կարիք ունի: ԱՆ-ն նշում է, որ կալանավոր Հ. Հակոբյանի դինամիկ հսկողությունը հնարավոր է իրականացնել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի բժշկական սպասարկման բաժնի կողմից:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել