HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դատախազության դեմ հայցը վարույթ է ընդունվել

ՀՀ Վարչական դատարանը վարույթ է ընդունել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հայցադիմումն ընդդեմ ՀՀ դատախազության: 

Հայցով կազմակերպությունը պահանջում է հրապարակել ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային ուղարկված նամակի պատճենը, որով գլխավոր դատախազ Կոստանյանը խնդրել էր Վալերի Պերմյակովի գործի վարույթը հայկական կողմին փոխանցել:

«Հիշեցնենք, որ փետրվարի 3-ին դատախազությունը հանդես էր եկել հայտարարությամբ, որով հայտնել էր, որ Գևորգ Կոստանյանը Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործի վարույթը փոխանցելու խնդրանքով դիմել էր ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային: Փետրվարի 4-ին «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը» դիմել էլ գլխավոր դատախազին` պահանջելով տրամադրել նամակի պատճենը ու թեև «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը ենթադրում է, որ հարցված տեղեկությունները պետք է տրամադրվեն 5-օրյա ժամկետում, դատախազությունը առ այսօր չի տրամադրել նամակի պատճենը»,- տեղեկացնում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter