HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեծ Բրիտանիան կարող է վերածվել Հյուսիսային Կորեայի»,- ասում է նախկին վարչապետը

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Գորդոն Բրաունը (Gordon Brown) հայտարարել է, որ եթե Մեծ Բրիտանիան դուրս գա Եվրոպական Միության կազմից, ապա քաղաքական և տնտեսական մեկուսացման նոր ռիսկեր կառաջանան: 

Գորդոն Բրաունը զբաղեցրել է Մեծ Բրիտանիայի վարչապետի (2007–2010թթ.) և ֆինանսների նախարարի (1997–2007թթ.) պաշտոնները: «The Guardian»-ի հրապարակած հոդվածում  Բրաունը գրում է, որ Բրիտանիայի ընտրողների մեծ մասը խանդավառությամբ է ընդունում Եվրոպական Միությունից դուրս գալու միտքը, սակայն նա կարծում է, որ այս գործողությունը շատ «վտանգավոր է», և Բրիտանիան կվերածի Եվրոպական Հյուսիսային Կորեայի:

Բրաունը գրում է.

«Ես միանգամայն պատկերացնում եմ` ինչպիսին կլիներ այդ բանավեճը, որի մասին երազում են բրիտանական եվրոսկեպտիկները: Մի կողմից Ժան Կլոդ Յունկերը (Jean-Claude Juncker), որը ձգտում է եվրոպականացնել ամեն ինչը, նույնիսկ` մեր բանակը, մյուս կողմից Նայջել Ֆարաջը (Nigel Faraj), որը Բրիտանիան ներկայացնում է որպես առանձին` Եվրոպայից անկախ երկիր:

Սակայն մենք անպայման պետք է ասենք ճշմարտությունը` 3 միլիոն աշխատատեղերի, 25 հազար ընկերությունների, տարեկան արտահանման 200 միլաիրդ ֆունտի և 450 միլիարդ ֆունտ ներդրումների մասին, որոնք կապված են Եվրոպայի հետ:

Եվ, իհարկե, մենք պետք է ընդունենք, որ հոնկոնգյան տարբերակը` «լքել Եվրոպան, աշխարհին միանալու համար» Բրիտանիայի համար չէ: Քանի որ իրականում այս սցենարը Բրիտանիան կվերածի Հյուսիսային Կորեայի, և կմնա Եվրոպայի դարպասներից դուրս, կկորցնի գործընկերների մեծ մասին, կթուլացնի դիրքերը և կզրկի նոր առևտրային կապեր և ներդրումներ ձեռք բերելու հնարավորությունից»:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter