HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 4000 կրակոց

Մարտի 11-ին և լույս 12-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4000 կրակոց: Այս մասին տեղեկացնում է է ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

«ՊԲ առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում են վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: Միաժամանակ ԼՂՀ ՊՆ-ն տեղեկացնում է, որ առաջնագծում ստեղծված լարվածության ողջ պատասխանատվությունը ընկնում է ադրբեջանական կողմի վրա և անհետևանք չի մնա»,- հայտնում է նախարարությունը: 

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ անցած գիշեր հայկական ստորաբաժանումները դիվերսիոն գործողություններ են իրականացրել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ: ԼՂՀ ՊՆ-ն հերքում է այս հաղորդագրությունը` նշելով, որ այն իրականությանը չի համապատասխանում և «ադրբեջանական քարոզչության վառ երևակայության հերթական արգասիքն է»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter