Ուկրաինային 17,7 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակություն կհատկացվի
Արժույթի միջազգային հիմնադրամը մարտի 11-ին հավանություն է տվել Ուկրաինայի` 17,7 մլրդ դոլարի ֆինանսական օժանդակության քառամյա ծրագրին: Այս մասին հաղորդում է Bloomberg-ը:
Ոկրաինայի կառավարությունը հույս ունի, որ չորս տարվա ընթացքում տարբեր աղբյուրներից ընդհանուր առմամբ Ուկրաինան կարող է ստանալ 40 մլրդ դոլար:
«Ուկրաինայի օգնության համար ձևավորվող ընդհանուր փաթեթը այն ֆինանսական օժանդակությունը և ռեֆորմների ֆինանսական հիմքն է, որը կապահովի մեր վճարային բալանսը, մեր ոսկու և վալյուտային պաշարները, և այն այսօր պետք է գերազանցի 40 մլրդ դոլարը»,- ասել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն Կիևում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել