Հայկական ՏՏ ընկերությունները կմասնակցեն CeBIT 2015-ին
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մարտի 16-20-ը կներկայանա Գերմանիայի Հաննովեր քաղաքում կայանալիք CeBIT 2015 միջազգային ցուցահանդեսում միասնական տաղավարով՝ «Surprising Engineering» խորագրի ներքո: Այս մասին տեղեկացնում է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ):
ԻՏՁՄ-ի գլխավորությամբ ցուցահանդեսին կմասնակցեն Volo, Altacode, E-Works, IU Networks, Technology and Science Dynamics, Web, Locator և VTG Software ընկերությունները:
CeBIT ցուցահանդեսում ներկայացվում են թվային տեխնոլոգիաների ոլորտի վերջին լուծումները ՏՏ ոլորտի առաջատար մասնագետների և միջազգային ընկերությունների կողմից: 2014թ. ցուցահանդեսին մասնակցել են 3400 մասնակից ընկերություններ 70 երկրներից և ավելի քան 210 000 պրոֆեսիոնալ այցելու: Հայկական ՏՏ ընկերությունների` այս տարվա ցուցահանդեսին ներկայացվելիք տեխնոլոգիական լուծումների մասին` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել