
Չինաստանում ավտոմեքենաների վաճառքը ավելացել է 8,7%-ով
Չինաստանում մեքենաների վաճառքը հունվար-փետրվար ամսիներին աճել է: Եթե այս ցուցանիշը դիտարկենք տարեկան կտրվածքով, այն ավելացել է 8,7%- ով: Այս տվյալները հաստատում է Չինաստանի ավտոմեքենաների արդյունաբերության ասոցացիան:
Ընթացիկ տարվա երկու ամիսների ընթացքում Չինաստանում վաճառվել է 3,43 միլիոն մարդատար մեքենա:
Վաճառքի տեմպերը թուլացել են 2014 թ. հունվար և փետրվար ամիսների հետ համեմատ, այդ ժամանակ իրացված ավտոմեքենաների աճը հասել էր 11%-ի: Մասնագետներն այս տարբերությունը բացատրում են երկրում տնտեսական աճի նվազման հետ` հայտնում է «MarketWatch» ֆինանսական ինֆորմացիոն կայքը:
Ընդհանուր առմամբ Չինաստանի տարածքում հունվար-փետրվար ամիսներին ավտոմեքենաների( մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ) վաճառքը ավելացել է 4,3%-ով, կազմելով 3,91 միլիոն դոլար:
«Bloomberg» գործակալությունը հայտնում է, որ Չինաստանում 2015թ. փետրվար ամսին սպառողական գների աճը, հունվար ամսվա հետ համեմատ, աճել է սպասվածից ավելի արագ տեմպերով:
Չինաստանի Ազգային վիճագրական գործակալության տվյալների համաձայն` տարեկան կտրվածքով արզեզրկումը կազմել է 1,4%:
Մեկնաբանել