HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պաշտպանության նախարարն այցելել է ռազմարդյունաբերության համալիր ձեռնարկություններ

Հերթական աշխատանքային այցով մարտի 12-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է ռազմարդյունաբերության համալիրի մի շարք ձեռնարկություններում:

Ոլորտի պատասխանատուների և մասնագետների ուղեկցությամբ Սեյրան Օհանյանը տեղում ծանոթացել է ձեռնարկություններում արտադրվող ռազմական տեխնիկայի նմուշներին, հայրենական արտադրության սպառազինության զինատեսակներին, ընկերությունների կողմից մշակված և թողարկված նորարարական արտադրատեսակներին: Նախարարին ներկայացվել են նաև սպառազինության ու ռազմական արդյունաբերության ընդլայնման ուղղությամբ վերջին տարիներին կատարված աշխատանքները, զարգացման ծրագրերն ու ռազմարդյունաբերության ոլորտի բարեփոխումները:

Կարևորելով ռազմարդյունաբերական ձեռնարկությունների զարգացման գործընթացը զինված ուժերի ընդհանուր կարողությունների բարձրացման գործում, Սեյրան Օհանյանը ոլորտի պատասխանատուներին տվել է համապատասխան ցուցումներ և  նախանշել որոշ ուղղություններ: Այս մասին հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայույունը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter