HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը հանդիպել է «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչների հետ

Սահմանադրական բարեփոխումների գործընթացի շրջանակներում նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչներ Ռուբիկ Հակոբյանի և Արմեն Մարտիրոսյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանադրական բարեփոխումների գործընթացին առնչվող հարցեր: Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Սերժ Սարգսյանն օրվա ընթացքում հանդիպումներ է ունեցել նաև քաղաքական մի շարք այլ ուժերի՝ Միավորված աշխատանքային կուսակցության, «Բարգավաճ Հայաստան», «Օրինաց երկիր», Հայոց համազգային շարժում, Ազատ դեմոկրատներ կուսակցությունների ներկայացուցիչների հետ: Ավելի վաղ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների հետ:

Քննարկումները կշարունակվեն երեկոյան Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմնի ընդլայնված նիստում, որին կմասնակցեն նաև «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Սահմանադրական իրավունք միություն» և «Ազգային միաբանություն» կուսակցությունների ներկայացուցիչները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter