Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորներն այցելել են Հայաստան
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի պատգամավոր, «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում է նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
Ս. Սարգսյանը ողջունել է հյուրերին և նշել, որ Գերմանիայում պատկառելի կշիռ ունեցող կուսակցության ղեկավար և Բունդեսթագի պատգամավոր պարոն Օզդեմիրի այցն իր ուրույն ներդրումը կբերի հայ-գերմանական բարեկամական կապերի և միջխորհրդարանական համագործակցության հետագա ամրապնդման գործին: Նախագահը նշել է, որ Հայաստանում ծանոթ են Հայոց ցեղասպանության հարցում Ջեմ Օզդեմիրի հայացքներին և բարձր են գնահատում այդ ոճրագործությունը դատապարտելու և ճանաչելու՝ Թուրքիայի կառավարությանն ուղղված նրա կոչերը: Ողջունելով Գերմանիայի խորհրդարանականների այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ Ս.Սարգսյանը խորհրդանշական է համարել, որ Ջեմ Օզդեմիրի պատվիրակության այցը Հայաստան կայանում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ: Հանդիպման մանրամասները` այստեղ:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել