
Ուկրաինան ավելացնում է նոր ռազմական տեխնիկա ձեռբերելու ծախսերը
Ուկրաինայի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ` Վիկտորիա Կուշնիրը հայտնել է, որ ռազմական նոր տեխնիկա գնելու համար 2015 թվականին Ուկրաինան հատկացրել է 14 միլիարդ գրիվնի ($550 միլիոն), որը զգալի գերազանցում է 2014 թվականի ցուցանիշը:
Կուշնիրը նշել է, որ այս գումարը` պաշտպանությանը հատկացված բյուջեի համարյա մեկ երրորդն է: 2014 թվականին այս ցուցանիշը կազմել է 3,9 միլիարդ գրիվնի:
Նոր ռազմական տեխնիկա ձեռք բերելու համար հատկացված գումարի այսպիսի կտրուկ աճը կապված է Ուկրաինայի արևելքում ռազմաքաղաքական դրության հետ: «Ուկրաինայի զինված ուժերի հաշվեկշռում առկա են առանձին ռազմական տեխնիկայի միավորներ, որոնք մաշված վիճակում են: Որոշ միավորներ ունեն 30 տարվա պատմություն»-, ավելացրել է Կուշնիրը:
Նա նշել է, որ պաշտպանության նախարարությունը ռազմական տեխնիկան ձեռք է բերում խստորեն հետևելով օրենսդրությանը և գնումների պայմաններին: Կուշնիրն ընդգծել է. «2015 թվականին Ուկրաինայի զինված ուժերը կունենա 500- ից ավել հիմնական նմուշներ ռազմատեխնիկա, 300 հազար միավոր խոցելիության համար նախատեսված զենքեր և 3,5 հազար միավոր սպառազինության այլ տեսակի զենք և ռազմական տեխնիկա» :
Պաշտպանության նախարարությունը առաջարկել է փոփոխություն մտցնել պետական պատվերների վերաբերյալ օրենքում, հեշտացնել պատվեր տալու գործընթացը և նվազեցնել կատարման ժամկետը:
Մեկնաբանել