HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հետախուզվում են՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար

ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և ոստիկանությունը համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ են ձեռնարկում 2015 թ. մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ կատարված առանձնապես ծանր հանցագործության համար ՀՀ քրեական օրենսգրքի 104  և 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվող1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանին (մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանին (մականունը՝ Տլե) և 1984 թ. ծնված Վահան Հակոբյանին (մականունը՝ Գաստիկ) հայտնաբերելու ուղղությամբ:

Ոստիկանությունը քաղաքացիներին կոչ է անում հիշյալ անձանց վերաբերյալ որևէ տեղեկություն ունենալու դեպքում զանգահարել 1-02, 56-12-32, 56-48-21, 55-31-61 հեռախոսահամարներով կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

Տեղեկատվություն տրամադրող անձի գաղտնիությունը երաշխավորվում է:

Մեկնաբանություններ (1)

ՀԱՅՈՒՀԻ
Էս ինչ սիրուն սիրուն տղերք են, իսկը կինոյի տղերք են մեր Ծգլը, մեր Տլեն, մեր Գաստիկը, էդքան դուխով են, բա ինչի չեն գնում թուրքի մաման լացացնում, ձեռները մենակ մերոնց վրայա պատում, հերոս տղերք են, կարան Նուբարաշենի քթի տակ մարդ սպանեն ու թռինեն։ Բա մեր ոստիկանությունը էշի ականջում քնածա, հո սահմանադրությունը խախտելու դեմ պայքարող ակտիվիստներ չեն, որ շուտ գնան ծեծեն....

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter