HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Զանգվածային արտաքսում»` Լիբիայում

Լիբիայի կառավարությունը որոշել է արտաքսել 26 արտասահմանցի լրագրողի` այն հիմքով, որ նրանց մուտքի արտոնագրի ժամկետը սպառվել է: Լրագրողների անունները, որոնց բոլորին էլ մայրաքաղաք Տրիպոլի էր հրավիրել հենց Լիբիայի կառավարությունը, փակցվել են նրանց հյուրանոցի նախասրահում: Սկզբում լրագրողներն ասել են, որ հեռանան հենց նույն օրը` երեկ, բայց ավելի ուշ իշխանությունները հայտարարել են, թե լրագրողների «մեկնումը հետաձգվում է մինչև ապրիլի 9»:

«Լրագրողներ առանց սահմանների» իրավապաշտպան կազմակերպությունը Լիբիայի կառավարության այս որոշումը որակում է խայտառակ և անվանում զանգվածային արտաքսում:

Լիբիայի կառավարության այս որոշմանը վերջին շաբաթների ընթացքում նախորդել են մի շարք անհատ լրագրողների ձերբակալություններ և արտաքսումներ: Ամենավերջինը Daily Telegraph-ի թղթակից Դամեյն ՄըքԷլրոյի դեպքն էր, ում խնդրեցին լքել Լիբիան ապրիլի 3-ին: Մարտի 30-ին նույն բանը տեղի էր ունեցել Ռոյթերսի թղթակից, ամերիկացի լրագրող Մայքլ Ջորջիի հետ: Լիբիայի իշխանությունները որևէ բացատրություն չէին տվել լրագրողներին:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր աղբյուրներից նաև տեղեկացել է, որ ապրիլի 4-ին Լիբիայի արևելքում անհետ կորել է 4 լրագրող, որոնցից մեկը հարավաֆրիկացի է, մեկը` իսպանացի, երկուսը` ամերիկացի:

Մարտի 16-ին Քադաֆիի կողմնակիցները ձերբակալեցին Al-Alam հեռուստաընկերության լրագրող, Կանադայի և Թունիսի երկքաղաքացի Լոֆթի Ղարսին, հենց նա Թունիսից Լիբիա եկավ:

Մարտի սկզբին ձերբակալվել էր Al-Jazeera-ի երեք լրագրող` մավրիտանացի լրագրող Ահմեդ Վալ Ուլդ Էլ-Դայնը, նորվեգացի ֆոտոլրագրող Ամմար Ալ-Համդեյնը և բրիտանացի ֆոտոլրագրող Կամել Աթալուն: Քադաֆիի կողմնակիցները մինչ այժմ նրանց պահում են Լիբիայի արևմուտքում: Al-Jazeera-ի չորրորդ լրագրողը` թունիսցի Լոֆթի Մեսսուդին, ով ձերբակալվել էր նրանց հետ միաժամանակ, ազատ էր արձակվել մարտի 31-ին:

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակեպությունը կրկին իր մտահոգությունն է հայտնում սիրիուհի լրագրող Ռանա Ակբանիի առթիվ, ով անհետ կորել է Լիբիայի արևելքում մարտի 28-ին:

Մեկնաբանություններ (13)

ANI
es nkari txan im aperna;u es iranov shat em hpartanum;
Արման Հարությունյան
Ես եղել եմ այդ դիրքում, դիրքերի շարքում N40-ն է: 38-39 հենակետից խրամատ կա դեպի 40-ը բայց չի օգտագործվում թշնամու կողմից պարզ երևալու պատճառով: 39-ի խրամատի մեջտեղից շպալներով փակ է դեպի 40 գնացողը: Էսօրվա պես հիշում եմ տեղանքը: Այնտեղ կրկին լինելու համար արժե լրագրող դառնալ :)
Yessayi Rubenyan
It is interesting to know which one of the above commentators are willing to join those braves.
Vardapet
Բոզի կալգոտկա))))))))))Կարդացի խնդալս եկավ, տրամադրությունս բարձրացավ
Gevorg
xndalu cher lini ete @ndex caraiac lineir, 2008 - 2010 in @t posterum em carael.2010 i hunisi 17-18 depqern el(4 zoh 4 viravor tvecinq @tex) henc et postum en exel. Sirum em Arcax@ , Shat em sirum Mataxis@. Mi taracq vor@ cankacac gnov petq e pahpanvi . Bozi kalgotken amena mot u vtangavor postn e hamarvum Arcaxum. Mataxisi zinvorner@ heros en .
AK
2008-2010? :) Gevorg, ba vor 1996-1998-in tsarayats lineir? :)
GEVORG
IBR INCH TARBERUTIUN, VONCOR NUIN DIRQER@ CHEN , TARBERUTIUN@ MENAK KRVI TARINERI HET KARELIA DNEL.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Հետաքրքիր անկյունից նկարված ֆոտոներ են. հակիրճ,բայց ամբողջական ինֆորմացիա է տալիս բանակի մարդկային ու պաշտպանական պատկերի մասին:
Վրույր
Անկախ քեզանից ուժեղանում ես ֆոտոշարքը դիտելուց հետո... Շնորհակալ և ուրախ եմ, որ մեր բանակի մասին այս սենց նյութեր են անում ԻՍԿԱԿԱՆ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԸ, որ չեն ալարում, հասնում ու նկարում են, տեղում են ծանոթանում:
ARTUR
SHNORHAKALUTYUN VOR SEC NKARNER U LUREREK TRAMADRUM ASEM AVELIN KAROTELEYI POSTS
Aret Madilian
photo 16 of 18 : The young conscript Arman's eyes and face say it all !
alex sarkissian
Great work Sara, you have captured a lot more here than just images.
naira
shnorhakal em, es chem zarmanum vor Hetqn ays kerp e andradarnum mer banakin, obyektiv, profesional,,,,es shnorhakal em vor mer banaki lav@ evs karoganum enq cuyc tal...amenayn srtacavutyamb, hogatarutyamb, nvirvacutyamb u sirov, shnorhakalutyun sireli Sara,,,duq iskakan masnaget eq...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter