HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել են ԼՂՀ եւ ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մարտի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-ԵՄ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամներին` հանձնաժողովի  համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:

Հանդիպման ընթացքում Կարեն Միրզոյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին քաղաքական օրակարգի մի շարք հարցեր։ Անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի ներկա փուլին և ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Կողմերը նաև մտքեր են փոխանակել ԼՂՀ և ԵՄ միջև հարաբերությունների զարգացման, մասնավորապես, խորհրդարանական համագործակցության շրջանակներում գործնական ծրագրերի իրականացման հնարավորությունների ու հեռանկարների շուրջ։ Այս համատեքստում երկուստեք կարևորվել է Արցախ ԵՄ պաշտոնական ներկայացուցիչների անարգել մուտքի ապահովումը և ԼՂՀ դիրքորոշումը անաչառ և համակողմանի կերպով եվրոպական կառույցներում ներկայացնելու անհրաժեշտությունը:   

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter