HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆինանսների նախարարությունը պարզաբանում է

Ֆինանսների նախարարությունը հարկ վճարողների էլեկտրոնային կառավարման համակարգումկատարվող փոփոխությունների վերաբերյալ պարզաբանում է տարածել:

«Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում հարկ վճարողների կողմից ներկայացված մտահոգությունները՝ կապված ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային համակարգերով հարկ վճարողների աշխատանքի հետ, հայտնում ենք հետևյալը.

2014 թվականից սկսվել և ներկայում էլ շարունակվում են ՀՀ տնտեսական դաշտը կարգավորող օրենսդրության աննախադեպ ծավալի փոփոխությունները, որոնք էլ իրենց հերթին փոփոխություններ են ենթադրում ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգում: Դրանց կատարման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

  1. Հարկային օրենսդրության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ծրագրավորել որոշ հարկատեսակների հաշվարկների, հայտարարությունների նոր ձևերը,
  2. ԵՏՄ անդամակցություն, որի արդյունքում  ներդրվում է լրիվ նոր ծրագրային ապահովման համակարգ,
  3. Կուտակային վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմի փոփոխություններ, որոնց արդյունքում նախորդ երկու տարիներին կատարված էական ծավալի ծրագրավորման աշխատանքներ վերածրագրավորվել և շարունակվում են վերածրագրավորվել:

Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը, Համաշխարհային Բանկի աջակցությամբ,   իրականացնում է Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր: Այն նախատեսում է էլեկտրոնային կառավարման համակարգում նորագույն տեխնոլոգիաների կիրառություն, կայուն և կանխատեսելի համակարգի ձևավորում, որն ի վիճակի է լինելու առաջիկա տարիներին հարկ վճարողների համար ապահովել անխափան և արդիական սպասարկման ծառայություններ:

Վերը նշվածը հաշվի առնելով` ՀՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է հարկ վճարողներին էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխություններին վերաբերվել ըմբռնումով` հաշվի առնելով դրանց ժամանակատար լինելը: Հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցներն այդ փոփոխությունները մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետների լրանալն ավարտելու համար»,- նշված է ՖՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի հաղորդագրությունում: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter