
Շիրակի մարզի 5 համայնքում համայնքապետ են ընտրում
Շիրակի մարզի հինգ համայնքներում այսօր տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ: Արթիկի տարածաշրջանի Անուշավան եւ Հառիճ, Անիի տարածաշրջանի Սարակապ, ինչպես նաեւ Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան եւ Արփենի համայնքներում բնակիչներն ընտրելու են համայնքի ղեկավար: Նշված հինգ համայնքներից չորսում համայնքապետի պաշտոնի համար մրցակցություն չկա: Այստեղ ընտրություններն ընթանում են մեկ թեկնածուով:
Թեկնածուները գործող համայնքապետերն են: Միայն Աշոցքի տարածաշրջանի Կարմրավան համայնքում է, որ սպասվում է թեժ պայքար երկու թեկնածուների միջեւ: Կարմրավանում միմյանց դեմ պայքարում են հորեղբոր տղաներ: Գործող համայնքապետ Ֆելիքս Հարությունյանի դեմ պայքարում է նրա զարմիկը՝ Մանուկ Հարությունյանը: Չորս համայնքներում թեկնածուներն ինքնառաջադրվել են եւ միայն Արփենիի գործող գյուղապետ Արսեն Առաքելայանն է, ում թեկնածությունը պաշտպանում է ՀՀԿ-ն:
Մեկնաբանել