HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Այսօրվա ՏԻՄ ընտրություններում արձանագրված խախտումները

Այսօր Հայաստանի 10 մարզերի 33 համայնքներում անցկացվում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը դիտորդական առաքելություն է իրականացնում 5 մարզի՝ Արմավիր, Շիրակ, Կոտայք, Գեղարքունիք և Տավուշ 15 համայնքներում, որից 2-ը քաղաքային՝ Իջևան և Արմավիր: 78 դիտորդներ գտնվում են 39 տեղամասերում: Ստորեւ ներկայացնում ենք «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության արձանագրած խախտումները։

21/2 (գ. Նալբանդյան) տեղամասում մշտապես կուտակումներ են։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահ Գևորգ Գևորգյանին (ՀՀԿ), ինչից հետո վերջինս ընտրատեղամաս է հրավիրել ոստիկանին մարդկանց կուտակումները կարգավորելու համար։

41/3 (քաղաք Իջևան) Ընտրատեղամասի մոտ նկատվում են մարդկանց մեծաքանակ կուտակումներ։ Դիտորդը դիմել է հանձնաժողովի նախագահ Աշոտ Վարշամյանին (ՕԵԿ), ով վերացրել է խախտումը։ 

41/8 (քաղաք Իջևան) ժամը 11.07-ի դրությամբ տեղամասում կան կուտակումներ։ Արդեն քվեարկած անձինք կրկին գալիս են ընտրատեղամաս։ Հանձնաժողովի նախագահ Անուշ Մեհրաբյանը (ՀՀԿ) փորձում է կարգավորել իրավիճակը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter