HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քաղաքացու անվան դիմաց արդեն ստորագրել էին․ ՏԻՄ ընտրություններ

Անահիտ Բաղդասարյան

Գորիսի տարածաշրջանի Որոտան համայնքում ընտրական գործընթացը դանդաղ, բայց «հետաքրքիր» է անցնում: Երբ բնակիչ Խաչատրյան Քաջիկն իր անունը  փնտրում էր ցուցակում,  տեսավ, որ դրա դիմաց արդեն ստորագրել են: Հանձնաժողովի անդամ Գոհար Գասպարյանը նշեց, որ շփոթվել են ու իր անձնագրի տվյալները գրվել է Լիանա Մարությանի փոխարեն:

Հանձնաժողովի անդամները ուղղակի առաջարկեցին «սլաքով ուղղեն սխալները»: «Հետքը» հարցրեց հանձնաժողովի նախագահ Երեմ Բադիրյանին, թե ինչպես լուծվեց այդ հարցը, պարզվեց, որ նա տեղյակ չէր։ Վերջինս անմիջապես  հայտարարեց, որ պետք է արձանագրություն կազմել՝ չնայած հանձնաժողովի անդամների ընդդիմություններին:  

Ընտրողների մեջ կան մարդիկ, ովքեր գրաճանաչ չեն: Վստահված անձինք փորձում են միջամտել, սակայն հանձնաժողովի նախագահ Երեմ Բադիրյանը խոչընդոտեց նրանց:

12:00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 34 ընտրող:

Մեկնաբանություններ (1)

Երեմ
Շնորհակալություն եմ հայտնում անկողմնակալ լրագրության համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter