
Անուշավանում առաջին անգամ ընտրություններին մասնակցող աղջիկները ծաղիկ են ստացել
Արթիկի տարածաշրջանի Անուշավան համայնքում ՏԻՄ ընտրությունները բավական ակտիվ են անցնում: Ժամը 12:25-ի դրությամբ՝ 300 ընտրող արդեն հասցրել է իր պարտքը կատարել: Առաջին անգամ ընտրություններին մասնակցող անուշավանցի 24 օրիորդներ ծաղկեփունջ են ստացել: Անուշավանում ընտրապայքարը բացակայում է, թեկնածուն մեկն է՝ գործող համայնքապետ, անկուսակցական Երվանդ Հակոբյանը, իսկ անուշավանցիներն իրենց դեմ կամ կողմ քվեն ընդամենը մեկ թեկնածուի տալու խնդիր ունեն:
2200 բնակիչ ունեցող Անուշավանում փաստացի կա 1564 ընտրող: Ընտրության իրավունք ունեցող 400 անուշավանցիներ արտագնա աշխատանքի մեկնելու պատճառով բացակայում են համայնքից եւ չեն մասնակցի համայնքի ղեկավարի ընտրություններին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել