
Սարակապցիները պասիվ են համայնքապետի ընտրության հարցում
Շիրակի մարզի Սարակապ համայնքում համայնքի ղեկավարի ընտրություններին ընտրողների պասիվ մասնակցություն է գրանցվել: Ժամը 12:30-ի դրությամբ՝ ընտրություններին մասնակցել է 45 ընտրող: Սարակապում համայնքապետի միակ թեկնածուն գործող համայնքապետ, ԲՀԿ ներկայացուցիչ Արծրուն Խաչատրյանն է:
680 բնակիչ ունեցող գյուղում նախնական ցուցակներով 454 ընտրող կա, սակայն ընտրության մասնակիցների թիվն արդեն իսկ արտագնա աշխատանքի մեկնողների հաշվին պակասել է 114 ընտրողով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել