Գործող գյուղապետի որդին քվեարկում է ուրիշի անձնագրով
Շիրակի մարզի Անուշավան գյուղում (36/1 տեղամաս) «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը արձանագրել է բազմակի քվեարկության դեպք։
Համայնքի գործող գյուղապետ և թեկնածու Երվանդ Հակոբյանի վստահված անձը՝ Ալիկ Հակոբյանը, ով թեկնածուի որդին է, ցանկանում էր քվեարկել ուրիշի անձնագրով՝ Միքայել Դավթյան Ղևոնդի անունով: Հանձնաժողովի անդամն արդեն պատրաստվում էր գրանցել նրան ընտրողների ցուցակում, երբ դիտորդը կանխեց խախտումը:
Դիտորդը բանավոր տեղեկացրեց հանձնաժողովի նախագահին, ով վերցրեց անձնագիրը: Դիտորդին հայտնի չէ, թե ո՞րտեղ է այժմ այդ անձնագիրը: Նշված վստահված անձը շարունակում է գտնվել տեղամասում: Խախտումը չի գրանցվել մատյանում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել