
Քաղաքացին վերականգնեց իր ընտրելու իրավունքը
Կարմրավանի բնակչուհի Մարիետա Ուրիշանյանը իր ընտրական իրավունքը վերականգնելու նպատակով դիմել էր ոստիկանության Աշոցքի անձագրային բաժին: Ըստ տիկնոջ, իր՝ հիմնական ընտրացուցակում չընդգրկվելը պայմանավորված է եղել երկու ամիս առաջ հին անձնագիրը նույնականացման քարտով փոխարինելու հանգամանքով: Մարիետա Ուրիշանյանն ընդգրկվեց լրացուցիչ ցուցակում եւ հնարավորություն ունեցավ մասնակցելու քվեարկությանը:
Կարմրավանի 33/01 ընտրատեղամասում ժամը 14:30-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 144 ընտրող: Այս պահի դրությամբ ընտրություններին երկու թեկնածուներից մասնակցել է միայն գործող համայնքապետ, համայնքապետի թեկնածու Ֆելիքս Հարությունյանը: Վերջինս նշեց, որ նախընտրական շրջանում քարոզարշավ չի իրականացրել: Աշխատել է, որպես համայնքապետ 8 տարի, մարդիկ տեսել են իր կատարած աշխատանքը եւ հույս ունի, որ կվերընտրվի իր պաշտոնում:
Մեկնաբանել