HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ընտրությունները Նալբանդյան գյուղում. «Վայ, գրիչը տարել են, գրիչ բերեք, բայց կապեք, որ չտանեն»

Համայնքապետի ընտրություններն ակտիվ են անցնում Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղում: Այստեղ գյուղի կենտրոնում իրար հարևանությամբ երկու ընտրատեղամաս է գործում: 21/02 ընտրատեղամասում ընտրողների ընդհանուր թիվը 1632 է, որից ժամը 14.30-ի դրությամբ՝ ընտրությանը մասնակցել են 650-ը:

Թեկնածուները երկուսն են. գործող համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը և Արգիշտի Հարությունյանը: Երկու թեկնածուներն էլ Հանրապետական կուսակցության անդամներ են, սակայն կուսակցությունը սատարում է գործող համայնքապետին:

Ընտրատեղամասերի դիմաց կուտակումները շատ են, մարդկանց հոսքը չի դադարում:  Ոստիկանները երբեմն փակում են դուռը՝ մարդկանց հոսքը կառավարելի դարձնելու համար:

«Վայ, գրիչը տարել են, գրիչ բերեք, բայց կապեք, որ չտանեն»,- բղավում էր հանձնաժողովի անդամներից մեկը, երբ ընտրողներից մեկը, մոտենալով քվեախցին, հայտնաբերեց, որ գրիչ չկա: Նա խոսքը դեռ չէր ավարտվել, երբ մեկ այլ անդամ բղավում էր ընտրողի վրա, ով ստացած քվեաթերթիկն ու ծրարը ձեռքին շտապում էր դուրս, որ իրեն օգնեն: Հենց դռան մոտից նրան հետ բերեցին, քվեաթերթիկը ձեռքից վերցրին, որ նորից դուրս չվազի:

Մոտ մեկ ժամ առաջ հանձնաժողովի անդամները գրեթե հանգիստ չունեին: Քվեախցերին էին մոտենում երկու և ավելի ընտրողներ: Ոմանք էլ՝ հարևաններին էին կանչում քվեախուց, որ «իրար հետ լինեն»: Այժմ վիճակը վերահսկելի է:

Հանձնաժողովի նախագահ Մարտիրոս Սարիբեկյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «ոչ մի դիմում-բողոք չի ստացել» և ընտրություններն ընթանում են բնականոն հունով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter